‘ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը որոշել է պատժել Բլատերին ու Պլատինիին’

955

ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը հաղորդել է, որ այսօր ավարտվել է կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի առնչությամբ կոռուպցիոն սկանդալի նյութերի ուսումնասիրությունն ու հետաքննությունը։

Հանձնաժողովի հայտարարության համաձայն, այդ գործի վրա աշխատելու արդյունքում որոշվել է, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել երկու պաշտոնյաների նկատմամբ։ Պլատինին մինչ այդ համարվում էր հաջորդ տարվա փետրվարին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդը։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը 90 օրով զրկել էր Պլատինիին ու Բլատերին ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» 1-4․ Մերսիսայդցիները վստահ հաղթանակ են տանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կապելոն նշել է Եվրո-2016-ի ֆավորիտներին’