‘ՖԻՖԱ-ն ընդունում է Բլատերի եւ Պլատինիի հեռացման մասին որոշումները’

861

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է, որ ընդունում է ՖԻՖԱ-ի Էթիկայի անկախ կոմիտեի վճռաբեկ պալատի որոշումը, որով կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերը և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ութ տարով հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից։

«ՖԻՖԱ-ն ընդունում է Էթիկայի անկախ կոմիտեի որոշումները և հետագայում հանդես չի գա որեւէ մեկնաբանությամբ։ ՖԻՖԱ-ն, լինելով համաշխարհային ֆուտբոլի մարմին, մնում է կենտրոնացած ամբողջ աշխարհի ֆուտբոլի զարգացման եւ ֆուտբոլային մրցաշարերի կազմակերպման առաքելության վրա»,- ասվում է ՖԻՖԱ-ի կայքի հրապարակած հայտարարությունում։

Բլատերը հայտարարել էր, որ Էթիկայի կոմիտեն իրավունք չունի հեռացնել ՖԻՖԱ-ի նախագահին։ Կազմակերպության ղեկավարին պարտականությունների կատարումից կարող է հեռացնել միայն ՖԻՖԱ-ի Կոնգրեսը։

ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեն որոշել է, որ Բլատերը եւ Պլատինին խախտել են կազմակերպության էթիկայի կանոնակարգը՝ չլինելով անկողմնակալ տարբեր կողմերի շահերի բախումներում։

Նախորդ հոդվածը‘Ուրիշի կոճակ սեղմողները. Hetq.am’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյասը նշել է ամենախոստումնալից դարպասապահների անունները’