ՖԻՖԱ-ն ու Adidas-ը հաստատել են, որ Ռոնալդուն Ֆերնանդեշի գոլի դրվագում չի հպվել գնդակին

346

Աշխարհի առաջնության գնդակների մատակարար Adidas ընկերությունն ու Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել են, որ Ուրուգվայի թիմի դեմ խմբային փուլի երկրորդ տուրի խաղում պորտուգալացիների կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի գոլի դրվագում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխով չի հպվել գնդակին, հաղորդում ESPN-ը։

Աշխարհի առաջնության գնդակները հագեցած են սենսորային ցուցիչներով, որոնք արձագանքում են ամենաչնչին հպման։ Էլեկտրոնային համակարգի տվյալները հաստատում են, որ Ռոնալդուն չի հպվել գնդակին։

Պորտուգալիան Ֆերնանդեշի դուբլի շնորհիվ Ուրուգվային հաղթել էր 2:0 հաշվով եւ ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Նախորդ հոդվածըԶախարովան հիշեցրել է ՆԱՏՕ-ի «վաղեմի սկզբունքները»
Հաջորդ հոդվածըԿադիրով․ Հռոմի պապը քարոզչության զոհ է դարձել