ՖԻՖԱ. 2021թ. աշխարհի խորհրդանշական հավաքականի թեկնածուները

351

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ հրապարակել է 2021թ. աշխարհի խորհրդանշական հավաքականի թեկնածուների ցուցակը։

11 լավագույնները կորոշվեն լրագրողների, հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների քվեարկությամբ։

23 թեկնածուների թվում են

դարպասապահներ Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ», Բրազիլիա), Ջանլուիջի Դոնարում («Միլան»/ ՊՍԺ, Իտալիա), Էդուարդ Մենդին («Չելսի», Սենեգալ),

պաշտպաններ Դավիդ Ալաբան («Բավարիա»/ «Ռեալ», Ավստրիա), Ժորդի Ալբան («Բարսելոնա», Իսպանիա), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», Անգլիա), Դանի Ալվես («Սան Պաուլու»/ «Բարսելոնա», Բրազիլիա), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա), Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա),

կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսը («Բարսելոնա», Իսպանիա), Ֆրենկի դե Յոնգը («Բարսելոնա», Նիդերլանդներ), Կեւին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Բրունու Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ժորժինյոն («Չելսի», Իտալիա), Նգոլո Կանտեն («Չելսի», Ֆրանսիա),

հարձակվողներ Քարիմ Բենզեման («Ռեալ», Ֆրանսիա), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս» / «Մանչեսթեր Յունայթեդ»), Էրլինգ Հոլանդը («Բորուսիա Դորտմունդ», Նորվեգաի), Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա», Լեհաստան), Ռոմելու Լուկակուն («Ինտեր» / «Չելսի», Բելգիա), Լիոնել Մեսին («Բարսելոնա» / ՊՍԺ, Արգենտինա), Նեյմարը (ՊՍԺ, Բրազիլիա), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա)։

Խորհրդանշական հավաքականը կհրապարակվի 2022թ. հունվարի 17-ին ՖԻՖԱ-ի ամենամյա The Best մրցանակաբաշխության ժամանակ։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 7։0 հաշվով (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Հաստատվել է 1/8 եզրափակիչի օրացույցը