‘Ֆոնդային բորսայում արտարժութային գործառնությունների ծավալը հոկտեմբերի 14-18-ին կրճատվել է 72 %-ով’

889

Հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 26.8 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, շաբաթվա կտրվածքով դրամային վարկերը կրճատվել են 10,3 տոկոսով, դոլարայինը` 51,5 տոկոսով:

Աղբյուրի համաձայն, 2013թ-ի հոկտեմբերի 14-18-ը ընկած ժամանակահատվածում

արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,263,518 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 11,5 % անկում) 406.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 83,136,849 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 65,9 % անկում) 407.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,677,608 EUR (մեկ շաբաթում 24 % անկում) 550.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 11,131,134 EUR (մեկ շաբաթում 4,3 % անկում) 553.80 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 883,638,076 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 5,6 % անկում) 12.54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 115,561,995 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 15,2 % անկում) 12.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում հոկտեմբերի 14-18-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 2,220,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 15,7 % անկում) 406.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 1,910,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 72 % անկում) 406.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում գործարքների առավելագույն ծավալը բաժին է ընկել հոկտեմբերի 16-ին` 1.090 մլն դոլար, իսկ հոկտեմբերի 15-ին և 17-ին գործարք չի կատարվել:

ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ռենքինգի տվյալներով, 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1.8 տրլն դրամ կամ 4.3 մլրդ դոլար, տարեկան կտրվածքով ավելանալով 14,5 տոկոսով, առաջին կիսամյակում` 9,6 տոկոսով, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 3,3 տոկոսով: Չհաշված ժամկետանց վարկերը` բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.6 տրլն դրամ կամ 3.9 մլրդ դոլար, 6,4 տոկոս տարեկան աճով` եռամսյակային աճի 4,2 տոկոսից մինչև 2,1 տոկոս դանդաղման պայմաններում: 

Նախորդ հոդվածը‘Հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դին՝ կախված վիճակում’
Հաջորդ հոդվածը‘Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են ‘