Ֆուտբոլում կլինի նաև կապույտ քարտ

357

Ֆուտբոլում շրջանառության մեջ կմտնի նաև կապույտ քարտ, հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ մրցավարը կապույտ քարտ ցույց կտա խաղացողներին հեռանկարային գրոհներն ընդհատող տակտիկական խախտումների համար, նաև հանդիպման մրցավարի որոշումների հետ չհամաձայնելու և վիճելու դեպքում:

Եթե ֆուտբոլիստը կապույտ քարտ ստանա,10 րոպեով կհեռացվի խաղադաշտից: Երկու կապույտ կամ մեկական կապույտ և դեղին քարտեր ստանալու դեպքում ֆուտբոլիստը կհեռացվի խաղադաշտից:

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB), որը տնօրինում և կարգավորում է ֆուտբոլի կանոնները, փետրվարի 9-ին կհայտարարի կապույտ քարտը շրջանառության մեջ մտցնելու մասին:

Սկզբում կապույտ քարտը չի կիրառվի բարձր մակարդակի մրցաշարերում, սակայն ամռանը կարող է այն շրջանառության մեջ մտնել անգլիական ֆուտբոլում, այդ թվում՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում:

Նախորդ հոդվածը2023 թվականին ամենաշատ եկամուտ ունեցած մարզիկները
Հաջորդ հոդվածըՊետրակով. «Մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է»