‘Ֆրանկ Ռիբերի. Մենք «Բորուսիայից» ուժեղ ենք’

813

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին անդրադարձել է «Բորուիսայի» հետ Չեմպիոննների լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

«Ես տպավորված էի, թե ինչպես կիսաեզրափակիչում «Բորուսիան» հաղթեց «Ռեալին», սակայն մենք միեւնույն է, պետք է մտածենք միայն մեր խաղի մասին: Մենք պարզապես ավելի ուժեղ ենք:

Ես պատրաստվենք, ինչպես հարկն է եւ խաղանք մեր հնարավորությունների 100 տոկոսի չափով, ապա անպայման կհաղթենք: Իհարկե, «Բորուսիան» շատ ուժեղ մրցակից է: Դա ֆիզիկապես հզոր թիմ է, որ գերազանց է գործում պաշտպանությունում»,- ասել է Ռիբերին:

Հիշեցնենք, որ եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 25-ին՝ Լոնդոնում:

Նախորդ հոդվածը‘Զոյա Թադեւոսյան. Նրանց պաշտոնավարման գինը ՀՀ անկախությունն է’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության իրական ծրագիրը հրապարակված ծրագիրը չէ. Տեսանյութ’