‘Ֆրանսիայի դատախազությունը բողոքարկել է Կերիմովի ազատ արձակումը գրավի դիմաց’

3312

Ֆրանսիական Նիս քաղաքի դատախազությունը բողոքարկել է  ռուսաստանցի միլիարդատեր Սուլեյման Կերիմովին գրավի դիմաց ազատ արձակելու՝ դատարանի որոշումը, հաղորդում է La Monde-ը:

Թերթի տվյալների համաձայն՝ դատախազ Ժան-Միշել Պրետրը պնդում է, որ Կերիմովին կրկին տեղավորեն նախնական կալանքի մեկուսարանում: Նրա խոսքով՝ եթե իր միջնորդությունը մերժվի, ապա ինքը հուսով է, որ գոնե  ամբաստանյալի նկատմամբ իրավաբանական վերահսկողությունը կուժեղացվի, քանի որ ներկա պահին «դրանք չեն համապատասխանում Կերիմովի անձի, ռիսկի և նշանակալի եկամուտների ծավալներին»:

Նախորդ օրը Ժան-Միշել Պրետրը ТАСС-ին հայտարարել է, որ ռուսաստանցի սենատորի գործով նախաքննությունը կտևի առնվազն կես տարի: Նա նշել է, որ ներկա փուլում Կերիմովի գործը գտնվում է քննիչ-դատավորի վարույթում, որի բոլոր գործողությունները պաշտպանված են հետաքննության գաղտնիությամբ:

Հիշեցնենք, որ Սուլեյման Կերիմովը ձերբակալվել է նոյեմբերի 20-ին Նիսում: Նրան փողերի լվացման և հարկերից խուսափելու մեղադրանք է ներկայացվել: Ֆրանսիայի իշխանությունները Կերիմովին կասկածում են միջնորդների և ընկերությունների ցանց ստեղծելու մեջ, որպեսզի չափազանց էժան գներով առանձնատներ ձեռք բերի Լազուրի ափում՝ այդպիսով խուսափելով հարկեր վճարելուց:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ավակով. «Արեւմտյան աշխարհը գռեհիկ ձեւով խաբեց Ուկրաինային»’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է լավագույն վատագույն ֆիլմերի ցանկը’