‘Ավակով. «Արեւմտյան աշխարհը գռեհիկ ձեւով խաբեց Ուկրաինային»’

4636

Արեւմուտքը գռեհիկ ձեւով «քցել է» Կիեւին՝ Բուդապեշտյան հուշագրով տրամադրված անվտանգության երաշխիքներով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արդեն Ավակովը: Նա հիշեցրել է, որ այդ հուշագրով երաշխավորվում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը՝ երկրի միջուկային պոտենցիալի փոխանցման դիմաց: Նախարարը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին աջակցության եւ սանկցիաների համար, սակայն, Ավակովի խոսքերով, «արեւմտյան աշխարհը գռեհիկ ձեւով փոքրոգություն ցուցաբերեց եւ խաբեց Ուկրաինային»:

«Մենք հարցն այսպես սուր դնելու իրավունք ունենք»,- հայտարարել է Ավակովը՝ «Ուկրաինա. Ձգտում դեպի հավասարաշկռություն» անունով փորձագիտական ֆորումի ժամանակ:

Հիշեցնենք, որ Բուդապեշտի հուշագիրը ստորագրվել է 1994 թվականին՝ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Մեծ Բրիտանիայի առաջնորդների մասնակցությամբ: Հուշագրով նախատեսվում էր Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում՝ այդ երկրի՝ միջուկային զենքի չտարածման պայմանագրին միանալու հանգամանքով պայմանավորված:

Ավակովը նաեւ հայտարարել է, թե Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունները սպառել են իրենց:
«Կարո՞ղ են արդյոք այդ համաձայնությունները վավերացվել որպես խաղաղության հասնելու եւ հակամարտությունը կարգավորելու իրական մեխանիզմ. իմ խորին համոզմամբ՝ ոչ»,- հայտարարել է Ավակովը՝ հավելելով, թե այդ հարցով անհրաժեշտ են նոր համաձայնություններ:

Հաղորդում է РИА Новости-ն: 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Անարդարությունը նման է քաղցկեղի’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի դատախազությունը բողոքարկել է Կերիմովի ազատ արձակումը գրավի դիմաց’