‘Ֆրանսիայի դեսպանը խոսել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հավանականության մասին ‘

914

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը հավանական է միայն Սահմանադրությանն այն համապատասխանեցվելուց հետո: «Արմենպրեսի» փոխանցմամբ` հոկտեմբերի 29-ին հրավիրված ասուլիսում այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Երբ 2012 թվականի հունվարին Ֆրանսիայի խորհրդարանը շրջանառության մեջ դրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, ստացվեց այնպես, որ այդ օրենքը հայտնվեց Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի քննարկման օրակարգում: Ուսումնասիրման արդյունքում խորհրդի կողմից օրինագիծը չընդունվեց ` ֆրանսիական Սահմանադրությանը համապատասխանեցված չլինելու փաստից ելնելով»,- պարզաբանել է Ռենոն:

Նրա խոսքով` օրինագծի «վերադարձի» և Սենատում քննարկման համար հստակ ժամկետ դեռևս նախանշված չէ: «Այսօրվա դրությամբ համապատասխան իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ և համապատասխանեցնում են օրինագիծը»,- ավելացրել է դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «ճիշտ ժամանակին» շնորհավորել է Աբդուլլահ Գյուլին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ՍԴ-ին շտապ 62 մլն դրամ արժողությամբ նոր պատուհաններ են հարկավոր և 2 ավտոմեքենա’