‘Ֆրանսիայի նոր դեսպանը ժամանել է Երեւան ‘

1434

Նոյեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շաղպանտյեին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: 

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ առաքելության ընթացքում նա իր կարևոր նպաստը կբերի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Շաղպանտյեն ասալ է, որ Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին եւ Հայաստանին ու հատուկ կարեւորություն են տալիս երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: 
Նալբանդյանը նորանշանակ դեսպանին շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 27-ին Փարիզում Ալիեւ-Սարգսյան հանդիպման կազմակերպման համար:  

Նախորդ հոդվածը‘Բժիշկները պաշտոնապես հաստատել են Ռոբին Ուիլյամսի ինքնասպանության վարկածը’
Հաջորդ հոդվածը‘Հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ’