‘ Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել Բենզեմային հեռացնել հավաքականից’

1270

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պետք է հեռացվի Ֆրանսիայի հավաքականից՝ կապված «Լիոնի» խաղացող Մաթյո Վալբուենայի նկատմամբ շանտաժին մասնակցության հետ։

-Եթե պարզվեր, որ նման միջադեպում մասնակցություն է ունեցել որևէ նախարար, ապա նա միանգամից պետք է վայր դներ իր լիազորությունները։ Մեր հավաքականի ֆուտբոլիստները որոշակի մակարդակում շատերի համար օրինակ են ծառայում, այդ պատճառով պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար։ Եթե ֆուտբոլիստն ի վիճակի չէ ղեկավարելու ինքն իրեն, ապա չպետք է լինի հավաքականում,- Վալսի խոսքն է մեջբերում «Le Figaro» պարբերականը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Բենզեմային մեղադրանք է առաջադրվել հավաքականում իր թիմակից Վալբուենային շանտաժի ենթարկելու համար։ Վալբուենայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը հրապարակել սպառնացող շանտաժիստները Բենզեմայի միջոցով են իրենց պահանջները հասցրել «Լիոնի» խաղացողին։

Նախորդ հոդվածը‘Խամեսը կարծում է՝ Բենիտեսն անհարգալից է իր նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Չինական հոլդինգը գնել է «Մանչեսթեր Սիթին» ղեկավարող ընկերության 13 տոկոսը’