‘Խամեսը կարծում է՝ Բենիտեսն անհարգալից է իր նկատմամբ’

1126

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը չափազանց դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի որոշ գործողություններից, հայտնում է իսպանական «Sport» առցանց պարբերականը։

Կոլումբիացի ֆուտբոլիստը կարծում է, որ Բենիտեսն իրեն չափազանց քիչ խաղաժամանակ է հատկացնում։ Ռոդրիգեսի համբերության բաժակը լցվել է, երբ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Էյբարի» դեմ արտագնա խաղում Բենիտեսը նրան փոխարինել է հանդիպման 65-րդ րոպեին, ինչը նրան ամենևին դուր չի եկել։ Հանդիպումից հետո հանդերձարանում Խամեսն ազատություն է տվել զգացմունքներին ու ասել, որ Բենիտեսն իր հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում։

Իսպանացի մասնագետը ֆուտբոլիստին փոխարինել էր նաև «Բարսելոնայի» դեմ հանդիպման ժամանակ, երբ «Արքայական ակումբը» պարտվեց 0:4 հաշվով։ Ընդ որում, բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ Խամեսն այդ խաղում տանտերերի կազմում լավագույն խաղն է ցուցադրել։

Նախորդ հոդվածը‘Կրույֆ. «Մեսսին թիմային խաղացող է»’
Հաջորդ հոդվածը‘ Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել Բենզեմային հեռացնել հավաքականից’