‘Ֆրանսուա Օլանդ. ԻՊ ջիհադիստները կոչնչացվեն’

1098

Ելույթ ունենալով Ազգային ժողովի համատեղ նիստում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը կոչնչացվի:

Օլանդի խոսքով՝ անցած ուրբաթ Փարիզում ահաբեկչական հարձակումներից հետո երկիրը գտնվում է պատերազմական վիճակում: Նախագահը շեշտել է, որ խորհրդարանի վավերացմանը կներկայացնի նախկինում երեք ամսով սահմանված արտակարգ դրությունը երկարացնելու մասին օրինագիծը: Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան այսուհետև ոչ թե փորձելու է զսպել «Իսլամական պետությանը», այլ ոչնչացնել այն:

Ֆրանսիայի նախագահը նաև հաստատել է, որ առաջիկա մի քանի օրերին հանդիպելու է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ: Ըստ նրա՝ Սիրիայում ծայրահեղականների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է միասնական խոշոր դաշինք ստեղծել: Նա կոչ է արել ամրացնել Եվրամիության արտաքին սահմանները՝ պնդելով, որ դա անհրաժեշտ է ԵՄ-ի ներսում սահմանների ստեղծմանը խոչընդոտելու համար, ինչի հետևանքով Եվրամիությունը կփլուզվի:

Ազգային ժողովի համատեղ նիստերը (ֆրանսիական խորհրդարանի երկու պալատների) հրավիրվում են բացառիկ դեպքերում: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Ջերարդ. «Ես ու Ֆրենկը երբեք չենք մրցակցել, հիանալի հարաբերություններ ունենք»’
Հաջորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ’