‘Ֆրանցիսկոս պապը խոստացել է մտածել կանանց ձեռնադրելու մասին’

1833

Փակ դռների ետևում կանանց վանական ուխտերի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ մեկ ժամից ավելի տևած հանդիպման ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապին հարց են ուղղել, թե արդյո՞ք նա պատրաստ է հանձնաժողով ստեղծել՝ կանանց սարկավագ ձեռնադրելու հարցը քննարկելու համար:

 Պոնտիֆիկոսն ասել է, որ դեմ չէ այդ գաղափարին, ապա հավելել է. «Եկեղեցու համար օգտակար կլինի այդ հարցի պարզաբանումը: Ես դրան համաձայն եմ»:

Կաթոլիկ եկեղեցում սարկավագները ձեռնադրված հոգևորականներ են: Նրանք կարող են քարոզ կարդալ, դասավանդել, նաև մասնակցել մի շարք արարողությունների, օրինակ՝ հուղարկավորության կամ հարսանեկան ծեսերի:

 Սարկավագները եպիսկոպոսներին և քահանաներին օգնում են պատարագների ժամանակ, սակայն ինքնուրույն վարել քրիստոնեական հավաքը և խորհուրդներ իրականացնել չեն կարող: Ներկա պահի դրությամբ՝ կաթոլիկ եկեղեցում միայն տղամարդիկ կարող են քահանա կամ սարկավագ լինել, ընդ որում՝ քահանաները պետք է հետևեն կուսակրոնության կանոններին, իսկ սարկավագները կարող են ամուսնանալ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մինսկը համաձայն չէ ռուսաստանյան գազի գնին’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Քաջնազարության ցուցք՝ Վահրամ Բաղդասարյանի կատարմամբ’