’10/26. «Մեզ մոտ էլիտան է քվեարկում»’

992

Երեւանի 10/26 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահ, դպրոցի տնօրեն Մարիետտա Մատղաշյանը iLur.am-ի թղթակցին ասել է, որ իրենց մոտ քվեարկությունը նորմալ է ընթանում, եւ հավելել է, «մեր մոտ էլիտան է քվեարկում»: Նախագահի թեկնածուներից այդ ընտրատեղամասում վստահված անձինք ունեն միայն Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինիս վստահված անձ Օվսաննա Մաթեւոսյանը iLur.am-ի լրագրողին ասել է, որ ոչ մի խախտում չի արձանագրել, բայց եւ հավելել է, որ «բան էլ անեն, չենք էլ իմանա, բոլորը իրար ճանաչում են»: Մինչեւ ժամը 12-ը տեղամասում պասիվություն էր նկատվում. Մոտ 1500 ընտրողներից քվեարկել էր մոտ 400-ը: 

Նախորդ հոդվածը‘8/18. Տարեց մարդու անձնագրով ներկայացած երիտասարդը փախել է տեղամասից’
Հաջորդ հոդվածը‘Ժամը 14:00-ի մասնակցության տվյալներ. «Ամենաակտիվը» նորից Սյունիքն է’