‘100 սպանված Կիեւում ՝ 1 օրվա ընթացքում. CNN ‘

1645

Այսօր Կիեւում տեղի ունեցած բախումների արդյունքում 100 մարդ է մահացել: Նման տեղեկություն է հաղորդել CNN-ը՝ հղում կատարելով Մայդանի բժշկական ծառայությանը: Աղբյուրի համաձայն, օրվա ընթացքում վիրավորվել է 500 մարդ: «Интерфакс»-ը հղում կատարելով ընդդիմադիր «Ազատություն» խմբակցության պատգամավոր  Սվյատոսլավ Խանենկոյին՝ նշում է, որ մարդիկ մահանում են հրազենային վիրավորումներից:

Ավելի վաղ Ուկրաինայի Առողջապահության նախարարությունն այլ թվեր էր հրապարակել: Գերատեսչության տվյալներով՝ այսօր ժամը 12-ի դրությամբ (փետրվարի 18-ից սկսած) Կիեւում 35 մարդ է մահացել: 

Նախորդ հոդվածը‘Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում’
Հաջորդ հոդվածը‘System of a down’