’11-ամյա Ալյոնան քույրերին դուրս է բերել այրվող տնից’

609

Բելգորոդի մարզի Պրոխորովյան շրջանում տասնմեկամյա աղջկա արագ կողմնորոշումն ու անձնազոհությունն օգնել են խույս տալ ողբերգությունից: Հունվարի 15-ին Ցուգուլյով գյուղի տներից մեկում մահից փրկվել են 2007,2009,2010 և2012 թվականներին ծնված չորս երեխաներ: Այդ օրը նրանց ծնողներն ինչ-որ գործերով մեկնել են շրջկենտրոն՝ երեխաներին թողնելով ավագ դստեր՝ Ալյոնայի խնամքին: Երբ վառարանում փայտը լրիվ այրվել է, երեխաները նոր փայտ են ավելացրել ու վրան հրկիզվող հեղուկ լցրել, որպեսզի կրակը շուտ բռնկվի: Սակայն բոցը տարածվել է սենյակով մեկ: Ալյոնան ծխապատ տնից կարողացել է դուրս բերել բոլոր քույրերին, և նրա խիզախության շնորհիվ աղջիկներից ոչ մեկը չի տուժել, HTB-ի փոխանցմամբ՝ հաղորդել են տարածաշրջանային ԱԻՆ վարչությունից: Տունը լրիվ այրվել է: Բազմանդամ ընտանիքը տեղափոխվել է ազգականների մոտ՝ հարևան գյուղ: Համագյուղացիները առաջին անհրաժեշտության իրեր և հագուստ են հավաքել ընտանիքի համար: 

Նախորդ հոդվածը‘Բուֆոնը ճանաչվել է վերջին 25 տարվա լավագույն դարպասապահ’
Հաջորդ հոդվածը‘Ժողովրդավարական հայրենիք կուսակցության փոխնախագահ. Մակեյանի հայտարարություններն անհասկանալի են’