‘Բուֆոնը ճանաչվել է վերջին 25 տարվա լավագույն դարպասապահ’

779

Իտալիայի ազգային հավաքականի եւ «Յուվենտուսի» ավագ Ջանլուիջի Բուֆոնը ճանաչվել է 1987-2012 թվականների լավագույն դարպասապահ: Լավագույնների ցանկը հրապարակել է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS):

Բուֆոնին հետեւում է Իկեր Կասիլյասը ( «Ռեալ», Իսպանիա) և Էդվին վան դեր Սարը («Մանչեսթեր Յունայթեդ», Հոլանդիա):

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաեւ դանիացի Պետեր Շմեյխելը, գերմանացի Օլիվերը Կանը, Պետր Չեխը, պարագվայցի Խոսե Լուիս Չիլավերտը, իտալացի Վալտեր Զենգան, իսպանացի Անդոնի Սուբիսարետան և բրազիլացի Տաֆարելը:

Նախորդ հոդվածը‘Զինվորական դատախազը առանձին գործերով ոչ մի հարցի չի պատասխանել, բայց «Մատաղիսի գործին» անդրադարձել է’
Հաջորդ հոդվածը’11-ամյա Ալյոնան քույրերին դուրս է բերել այրվող տնից’