’11 ավիաընկերություններ աշնանը կմասնակցեն ավիափոխադրումների իրավունքի համար մրցույթին’

910

Հայկական ավիափոխադրողների համար նախատեսված մրցույթը կհայտարարվի աշնանը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը, վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանին: 

Ավելի վաղ ՔԱԳՎ-ը հայտարարել էր, որ մրցույթին կարող են մասնակցել վարչության կողմից տրված շահագործողի վկայական ունեցող ավիաընկերությունները: Դրանք են`

1. «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս» ՍՊԸ 
2. «Սաութ Էըրլայնզ» ՍՊԸ 
3. «Հայք Ավիա» ավիաընկերություն ՓԲԸ
4. «Էյր Արմենիա» ՓԲԸ
5. «Ռիլայըբլ յունիք սերվիսիզ ավիեյշն» ՍՊԸ
6. «Տարոն-Ավիա» ՍՊԸ
7. «Արկ-Էյրվեյզ» ՍՊԸ
8. «Վետերան Ավիա» ՍՊԸ
9. «Սկիվա Էյր» ՍՊԸ 
10. «Սկայ Նետ Էյրլայնս» ՍՊԸ 
11. «Արմենիա Էյրվեյզ» ՓԲԸ:
Կառավարության՝ հունիսի 6-ի նիստում հաստատված օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությն համաձայն, նախատեսվում է 3 ուղղություններով մրցույթ անցկացնել և հնարավորություն տալ 3 տեղական ավիաընկերությունների՝ չվերթներ իրականացնել որոշակի ուղղություններով:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ոչ թե Սերժին է պետք փրկել, այլ՝ Սերժից է պետք փրկվել ‘
Հաջորդ հոդվածը‘L’Oreal-ը պատրաստվում է 843 միլիոն դոլարով ձեռք բերել կոսմետիկայի չինական ընկերությունը’