’14 հազար իրավապահներ տեղափոխվել են Կիև’

758

Վիտալի Կլիչկոյի գլխավորած«УДАР» կուսակցության պատգամավորներից Վիկտոր Չումակը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի տարբեր հատվածներից ընդհանուր առմամբ 14 000 իրավապահներ կենտրոնացվել են Կիևում: Դրանցից 4 000-ը «Բերկուտի» հատուկջոկատայիններ են, 8 000-ը ներքին զորքերի ծառայողներ, և 1,5-2 000 պարեկա-պահակային ծառայության աշխատակիցներ: Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է այդտեղ ներգրավված ռուսական Սպեցնազը (հատուկջոկատայինները) Չումակը պատասխանել է. «Ինչ վերաբերվում է ռուսական Սպեցնազին, բարդ հարց է՝ նրանք կա՞ն, թե՞՝ ոչ»: Չումակը նաև հայտարարել է, որ գործնականում Ռուսաստանի եվրոպական քաղաքականությունը այսօր իրականացվում է Ուկրաինայում: Նա նաև ակնարկել է, որ Մայդանում կիրառված իրավապահների ուժային սցենարը գրվել է Ռուսաստանում, և Կիևում կան դրանց համակարգողներ հայտնումէ Интерфакс Украина-ն:

Նախորդ հոդվածը‘Ահմետովը Ուկրաինայի իշխանությանը և ընդդիմությանը երկխոսության կոչ է արել ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում ընդդիմության և իշխանության կլոր սեղանը արդյունք չի տվել’