‘
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի 15-ամյա դպրոցական Միրանդա Ֆերգյուսոնը ֆուտբոլային հանդիպման ընդմիջմանը ակրոբատիկայի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կատարելով 35 անընդմեջ շրջապտույտ:
Միրանդան իր անհավանական ճարպկությամբ ապշեցրել է մարզադաշտում ներկա երկրպագուներին եւ Գինեսի ռեկորդների գրքի երկու ներկայացուցիչներին, որոնք պաշտոնապես գրանցել են նրա նվաճումը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Անցած տարի Միրանդան արդեն աչքի է ընկել մի քանի բարդ ակրոբատիկ համարներով, եւ այն ժամանակ էլ հայտարարել է համաշխարհային ռեկորդ սահմանելու իր հավակնությունների մասին: Նախորդ ռեկորդը 32 շրջապտույտ էր:
Միրանդան խոստովանել է, որ ելույթից առաջ շատ էր հուզվում, սակայն երկրպագուների աջակցությունը, երբ մարմնամարզուհու յուրաքանչյուր շրջապտույտին արձագանքել են բուռն ծափահարություններով, նրան հանգստացրել է:
‘