‘Բակո Սահակյանն այցելել է «Գյուրջյան» ինստիտուտ ‘

938

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ եւ մասնակցել բուհի ուսանողների նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Սահակյանը կարեւորել է նման ցուցահանդեսների անցկացումը, ինչը hնարավորություն է տալիս ի հայտ բերել տաղանդավոր նկարիչների եւ աշխատել նրանց պրոֆեսիոնալ ունակությունների զարգացման ուղղությամբ:
ԼՂՀ նախագահին ուղեկցում էին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը’15-ամյա դպրոցականի անհավանական ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում նախկին մարզիչը 30-60 տարվա ազատազրկման էդատապարտվել իր սաների բռնաբարության համար ‘