’15-ամյա պակիստանցի իրավապաշտպան աղջիկը Սիմոնա դը Բովուարի մրցանակ է ստացել’

771

Պակիստանցի իրավապաշտպան, 15-ամյա Մալալա Յուսուֆզային, որին թալիբներն իրենց ոխերիմ թշնամիներից մեկն են համարում, Սիմոնա դը Բովուարի անվան մրցանակ է ստացել (շնորհվում է կանանց իրավունքների պաշտպանության համար), հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ աղջկան ներկայացրել է հայրը՝ Զիյաուդդին Յուսուֆզային, տեղի է ունեցել Փարիզում:  «Իմ աշխարհում հայրերը ճանաչում են ձեռք բերում իրենց որդիների շնորհիվ: Իսկ դուստրերին մեծ ուշադրությամբ չեն վերաբերվում: Ես այն քչերից եմ, ովքեր հայտնի են դարձել իրենց դուստրերի շնորհիվ»,- ասել է պատանի իրավապաշտպանի հայրը աղջկա մրցանակը ստանալուց հետո:

2012 թ. հոկտեմբերի սկզբին թալիբական խմբավորումները Մալալայի նկատմամբ մահափորձ էին իրականացրել՝ կրակահերթ բացելով դպրոցական ավտոբուսի ուղղությամբ, որում աղջիկն էր: Մալալան գլխի և վզի լուրջ վնասվածքներով տեղոփոխվել էր հիվանդանոց: Այժմ 15-ամյա աղջիկը գտնվում է Մեծ Բրիտանիայի` «Էլիզաբեթ Թագուհի» բժշկական կենտրոնում, որտեղ բուժում են անցնում Աֆղանստանում վիրավորված բրիտանացի զինվորները:

Նախորդ հոդվածը‘Դերենիկ Դումանյան. Տոների ընթացքում առանձնապես սուր դեպքեր չեն արձանագրվել’
Հաջորդ հոդվածը‘Սերդյուկովը կպատասխանի հետաքննության հարցերին’