’19 ընտանիքի՝ 75 մլն դրամ՝ բնակարան գնելու նպատակով’

694

ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է «ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում սոցիալական բնակարանային ֆոնդ ձևավորելու մասին» որոշում, որի համաձայն քաղաքի նախկին տեխնիկումի հանրակացարանի շենքում, վթարային պայմաններում բնակվող 19 ընտանիքների համար բնակարան գնելու նպատակով հատկացվել է 75 մլն դրամ։ Մեկ այլ որոշմամբ բարելավվել են Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի 4-րդ կարգի վթարային անհատական տների 7 ընտանիքների բնակարանային պայմանները, տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘2013 թ. պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 124.0 մլրդ դրամ’
Հաջորդ հոդվածը‘1 մլրդ 300 մլն դրամ՝ երևանյան դպրոցները ջեռուցելու համար’