‘2 օր առաջ բանակում մահացած զինծառայողի մորը չեն կարողանում հայտնել որդու մահվան մասին’

1418

ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, հուլիսի 30-ին, հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Արման Մուրադյանի մորը դեռ չեն կարողանում հայտնել որդու մահվան մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի գյուղապետ Գոռ Գրիգորյանը:

Իսկ հայրը Ռուսաստանից վերադառնալու ճանապարհին է տեղեկացել, թե իրականում ինչի համար են իրան շտապ կանչել Հայաստան ու նրա հեռախոսը միանգամից անհասանելի է դարձել: Վերջինս ավտոբուսով է վերադառնում: Զինծառայողի դին դեռ դիահերձարանում է:  Համագյուղացիները ցանկացել են դիակը բերել Ցամաքասար, սակայն հայրը հանձնարարել է համբերել: Գյուղապետի խոսքով, մի խումբ համագյուղացիներ զննել են զինծառայողի դին եւ բռնության հետքեր չեն հայտնաբերել: «Մորն էլ չեն ասել: Տղան դեռ պետք է մնա դիահերձարանում, շուտ ասենէ, ժողովրդին տանջենք, իմաստը ո՞րն է»,- ավելացրեց գյուղապետը:  

Ավելի վաղ հայտնի էր դարձել,  որ Արման Հովսեփի Մուրադյանը 3 ամիս հետո պետք է տուն վերադառնար: Գյուղապետը պատմել էր, որ տղայի հայրը գյուղի իրենց տունն ու հողերը վաճառելուց հետո մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, իսկ մայրը կրտսեր որդու հետ ապրում է Էջմիածնում՝ հարազատների տանը:

  

Նախորդ հոդվածը‘Արհմիությունները վերջնագիր են ներկայացրել Թունիսի կառավարությանը’
Հաջորդ հոդվածը‘Շիմոն Պերես. Մերձավոր Արևելքում խաղաղության հնարավորությունները մեծացել են’