‘2 զոհ, 1 վիրավոր՝ ադրբեջանական դիվերսիան կասեցնելու արդյունքում’

2130

ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել ենՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և  ՎարդանՄարտիկի Մկրտչյանը:

Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Չավի. «Տրանսֆերների սահմանափակումը մեզ ավելի ուժեղ է դարձնում»’
Հաջորդ հոդվածը‘Լիոնել Մեսսին ու Նեյմարը վերադարձել են արձակուրդից’