‘2 տարի առաջ այս օրը. Ոստիկանները ուժ կիրառեցին բանակում զոհված զինվորների մայրերի նկատմամբ’

1029

Այսօր Հայոց բանակի կազմավորման օրն է: Ամեն տարի իշխանությունները հանդես են գալիս ճոռոմ ելույթներով, խրոխտ դեմքերով այցելում են Եռաբլուր` իբրեւ թե ժողովրդի հետ միասին նշում են Բանակի օրը: Իսկ թե ինչպես են իրականում ժողովրդի հետ նշում այդ օրը, գիտենք` ոչ լսելով:

2 տարի առաջ հենց այս օրը ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին և բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների 4 մայրերին մոտենալ Օպերայի և բալետի թատրոնի շենքին, որտեղ ժամը 17։00-ից Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ տոնական համերգ է անցկացվում։

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, փորձել է ճեղքել ոստիկանների պատը, սակայն նրան հրելով հետ են շպրտել։

Ավելի ուշ, երբ ակցիայի մասնակիցները փորձել են օպերայի շենքին մոտենալ Մաշտոցի պողոտայի կողմից, նրանց նկատմամբ ուժ են կիրառել, հրել ու քաշքշել։

 

Նախորդ հոդվածը‘Վաղվանից ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Նկարիչ Այ Վեյվեյը պաշտպանում է ներգաղթյալներին Դանիայում’