’20 ամենահարուստ ֆուտբոլային ակումբների ֆինանսական ռեկորդը’

1036

Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբներն անցած տարի վաստակել են 6,6 միլիարդ եվրո, ինչը ֆինանսական ռեկորդ է, հաղորդում է BBC- ն։

Նախորդ մրցաշրջանի համեմատ ակումբների հասույթն աճել է 8 տոկոսով։ Deloitte աուդիտորական ընկերության ցուցակը 11-րդ տարին անընդմեջ գլխավորել է Մադրիդի «Ռեալը»։ Երկրորդ տեղում «Բարսելոնան» է, որն առաջադիմել է երկու տեղով։ Երկրորդից երրորդ տեղ է նահանջել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հնգյակում են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն եւ Մյունխենի «Բավարիան»։

20 ամենահարուստ ֆուտբոլային ակումբները միայն Եվրոպայից են, ութը ներկայացնում են Անգլիայի Պրեմիեր լիգան։

Նախորդ հոդվածը‘Բուսկետս. «Մրցավար Գոնսալես Գոնսալեսը չի հարգում «Բարսելոնային»»’
Հաջորդ հոդվածը‘«Australian Open». Մարեյը, Վավրինկան, Ֆերրերը շարունակում են պայքարը’