‘2011թ. էական առաջխաղացում չունենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. Ս.Սարգսյան’

898

2011 թվականից սկսած մենք էական առաջխաղացում չունենք» Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Այս մասին ասել է Սերժ Սարգսյանը «Բազե-2014»-ի անդամների հետ զրույցի ժամանակ:

«Կազանում Ադրբեջանի կողմից բանակցությունների ձախողումը վերջին հանգրվանն էր: Դրանից հետո այդ փաստաթղթում որեւէ ուղղում կամ լրացում չի եղել»,- հավելել է Սարգսյանը և մանրամասնել, որ Հայաստանի նպատակն է, որպեսզի Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը:

«Մենք այլ խնդիր չունենք եւ ուզում ենք, որպեսզի դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե նոր զոհերի գնով: Պիտի ասեմ, որ մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են»,- ասել է Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Կարեն Բրուտյանը խորհուրդներ կտա Կոստանյանին’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի եղբայրը Մխչյանում գիշերով արտեզյան հոր է բացում’