‘2011 թ. ամենաշատը ԵՄ են արտագաղթել ուկրաինացիները’

882

Միգրացիայի և փախստականների հարցերով եվրահանձնաժողովն իր զեկույցում հայտարարել է, թե 2011 թ. Եվրամիությունում բնակություն հաստատելու թույլտվություն ամենաշատն ստացել են ուկրաինացիները: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2011 թ. ԵՄ-ում մշտական բնակության իրավունք է ստացել 204 հազար ուկրաինացի: Երկրորդ տեղում ամերիկացիներն են՝ 189 հազար, երրորդում՝ միգրանտները Հնդկաստանից՝ 179 հազար, չորրորդ և հինգերորդ տեղերում, համապատասխանաբար՝ Չինաստանը և մարոկկոն են: Ընդհանուր առմամբ՝ 2011 թ. ԵՄ-ում բնակության իրավունք է ստացել 2,5 միլիոն մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Թոխմախի գերեզմանատանը ոչնչացվում է հայ մտավորականների հիշատակը ‘
Հաջորդ հոդվածը‘Իտալիա – Իսպանիա. Եվրոպայի երիտասարդական առաջնություն, եզրափակիչ, Ուղիղ’