‘2012թ. ընթացքում գլխավոր դատախազության վարչության կողմից ուսումնասիրվել է 530 դեպք’

1070

2012թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից անմիջական դատախազական ղեկավարում և հսկողություն է իրականացվել 19 նյութերի նախապատրաստման և 83 քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ: Նախապատրաստված նյութերից 14-ով հարուցվել են քրեական գործեր և 5-ով քրեական գործ հարուցելը մերժվել է, որից 4-ը` արդարացման և 1-ը` ոչ արդարացման հիմքով:

Քննված քրեական գործերից 23-ը` 32 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, 6-ը` կարճվել է, 24-ը` կասեցվել, 15 քրեական գործերի վարույթներ միացվել են, 3 քրեական գործ ուղարկվել է այլ մարմիններ, 15 քրեական գործերի նախաքննությունը մնացել է անավարտ:

Բացի այդ, վարչության կողմից ստուգվել է 114  նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների օրինականությունը, որոնցից 8-ով վերացվել են որոշումները և հարուցվել  քրեական գործեր, 6-ով տրվել են ցուցումներ:

Ստուգվել է նաև 236 քրեական գործերով վարույթը կարճելու և 139 քրեական գործերով վարույթը կասեցնելու որոշումների օրինականությունը: Ստուգման արդյունքում վերացվել են 10 որոշումներ, 66 քրեական գործով տրվել են նախաքննության լրիվությունը, ամբողջականությունն ու օբյեկտիվությունը ապահովելու, խախտումները վերացնելու վերաբերյալ ցուցումներ:

2012թ.  ընթացքում վարչության կողմից հսկողության են վերցվել արձանագրված 530 դեպքեր, որոնցով նյութերի նախապատրաստման, քրեական գործերի քննության և դատարանում մեղադրանքի պաշտպանության ողջ ընթացքը եղել է վարչության դատախազների վերահսկողության տակ: Այդ նյութերն ու քրեական գործերն ուսումնասիրվել են վարչությունում և զեկուցվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանին:

2012թ. վարչության դատախազները 17 քրեական գործերով 21 անձի նկատմամբ դատանարում պաշտպանել են մեղադրանքը: 29 քրեական գործորով մինչդատական վարույթի ընթացքում, 13 քրեական գործերով վերաքննիչ դատարանում  և 4 քրեական գործերով վճռաբեկ դատարանում մասնակցել են դատական ակտերի դեմ բերված բողոքների քննարկմանը: 

2012թ. վարչությունում մուտք է եղել և քննարկվել 777 դիմում-բողոք, այդ թվում` 145-ը` ՀՀ նախագահի աշխատակազմից, 16-ը` ՀՀ ազգային ժողովից, 15-ը` ՀՀ կառավարությունից, 45-ը` մարդու իրավունքների պաշտպանից, 9-ը` հասարակական և քաղաքական կազմակերպություններից և 547-ը` քաղաքացիներից: 

   

Նախորդ հոդվածը‘Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘8 մեքենա դուրս է բերվել Սելիմի լեռնանցքի խցանված հատվածից’