‘2012 թվականի վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանից Վրաստան Է այցելել 27 հազար 609 զբոսաշրջիկ ‘

1039

2012 թվականի վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 25-ից մինչև 31-ը, Հայաստանից Վրաստան է այցելել 27 հազար 609 զբոսաշրջիկ: Ընդամենն այդ ժամանակահատվածում Վրաստան է այցելել 98 հազար 910 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 29 հազար 485 մարդ՝ Թուրքիայից, 21 հազար 874-ը՝ Ադրբեջանից, 11 հազար 311-ը՝ Ռուսաստանից և 1744 ճանապարհորդ՝ Ուկրաինայից, հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:  

Ըստ գերատեսչության տվյալների՝ 2012 թվականին Վրաստան է այցելել 4 մլն 389 հազար 256 զբոսաշրջիկ: Անցած տարվա դեկտեմբերին երկիր է այցելել 371 հազար 881 օտարերկրացի, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ավելի է 32 տոկոսով:

Նախորդ հոդվածը‘Իսրայելը կմեծացնի Ադրբեջանին մատակարարվող սպառազինության ծավալները’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. ԱՊՀ առաջնության գաղափարը հետաքրքիր է’