‘2012 թվականի պետական բյուջեն կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրդով’

912

Այսօր ԱԺ-ում ավարտվեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Այն վերաբերում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտների եւ ծախսերի կատարողականին, ինչպես նաեւ ընդհանուր եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը:

2012 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 49,1 մլրդ դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 5,2%-ը` նախորդ տարվա 5%-ի դիմաց: Ըստ զեկուցողների՝ 2012 թվականին գրանցվել է 7,2% տնտեսական աճ: 2012 թվականի տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է 3.2%, միջին գնաճը՝ 2,6%:

Հատկանշական է, որ 2012 թվականի պետական բյուջեն կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրդով:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանի թիմակիցը 34 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»’
Հաջորդ հոդվածը‘Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է էներգետիկ անվտանգության հարցեր’