‘2013թ. առաջին հինգ ամիսներին նորածիններին առավել հաճախ անվանել են Նարե և Դավիթ’

597

2013թ. առաջին հինգ ամիսներին ՀՀ-ում ծնվել է 15 հազ. 863 երեխա, որոնցից 7 335-ը աղջիկ, իսկ 8 528-ը՝ տղա: Ծնված աղջիկներին ավելի հաճախ՝ 372 դեպքերում, անվանել են Նարե, իսկ տղաներին՝ 514 նորածնի՝ Դավիթ: Այս ցուցանիշը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Այս տարվա առաջին կիսամյակում ծնված աղջիկ-երեխաներին առավել հաճախ անվանած առաջին 10 անուններն են. Նարե՝ 372, Մարի՝ 285, Մանե՝ 269-ը, Միլենա՝ 253, Անի՝ 228, Անահիտ՝ 192, Մարիամ՝ 184, Մարիա՝ 182, Էլեն՝ 171, Աննա՝ 156:

Տղաներին առավել հաճախ տրված 10 անուններն են Դավիթ՝ 514, Նարեկ՝ 451, Գոռ՝ 272, Հայկ՝ 244, Ալեքս՝ 228, Արման՝ 184, Տիգրան՝ 183, Էրիկ՝ 176, Սամվել՝ 175, Ալեն՝ 169: 

Նախորդ հոդվածը‘Գյումրիում ոստիկանների մասնակցությամբ գողության գործը կքննվի ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումների պատճառով ՀԷՑ-ը 5 մլն դրամ տուգանք կվճարի’