‘
Այսօր ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքվեց, թե արդյո՞ք 2013 թվականին անապահով ընտանիքների համար նախատեսված է գազի գնի թանկացման փոխհատուցում:
«Անապահով համակարգում հաշվառվածների համար զազի գնի փոխհատուցման ծրագիրը իրականացվում է 2011 թվականից՝ 132 դրամից փոխհատուցվել է 32 դրամը, այսինքն՝ տարեկան կտրվածքով անապահով ընտանիքները մեկ խորանարդ մետրի դիմաց վճարել են 100 դրամի չափով: Ծրագիրն իրականացվել է նաև 2012 թվականին և կշարունակվի նաև 2013 թվականին»,- նշեց նախարարը՝ չհստակեցնելով 2013 թվականին հատկացվող փոխհատուցումների չափը և խոստանալով հստակեցնել այն ժամանակ, երբ հարցադրումները ավելի առարկայական լինեն:
‘