‘2013 թվականին մանկավարժների աշխատանավարձի բարձրացում չի սպասվում’

1061

ԱԺ-ում շարունակվում է քննարկվել 2013 թվականի բյուջեն: Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2013 թվականի բյուջեից կրթությանն ուղղված հատկացումների ֆինանսական միջոցների չափը:

Ըստ նրա՝ ոլորտի ծախսերը (առանց գիտության գծով ծախսերի) կազմում են 108 մլրդ 103.8 միլիոն դրամ: Ծախսերի աճը՝ ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի
նկատմամբ, կազմում է 2 մլրդ 672.7 մլն դրամ կամ 2,5 %: Ծախսերի աճը պայմանավորված է հիմնականում եկամտահարկի մասին օրենքի պահանջներով, գալիք տարում մանկավարժների աշխատանավարձի բարձրացում չի սպասվում:
Ծախսերը հիմնականում կուղղվեն`
• հանրակրթության ոլորտին` 67 մլրդ 022.2 մլն դրամ: Ծախսերի աճը՝ 2012 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ,կազմել է 7 մլրդ 84.1 մլն դրամ կամ 1,2 %: Մանկավարժական անձնակազմի (25500.9 դրույք` ներառյալ զինղեկների, ֆիզղեկների և մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչների դրույքները) միջին 13 ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, կկազմի 140.5 հազ. դրամ, 3809.8 վարչական դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 201.7 հազ. դրամ (2012 թվականին նշված
կատեգորիաների աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձերը կազմել են, համապատասխանաբար` 117.6 հազար դրամ և 176.2 հազար դրամ);
• «Ներառական կրթությանը»` 1 մլրդ 255.2 մլն դրամ: Ծախսերի աճը՝ 2012 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, կազմել է 377.3 մլն դրամ կամ 43,0 տոկոս`պայմանավորված երեխաների թվաքանակի ավելացմամբ;
• հատուկ կրթությանն ու մասնագիտացված հանրակրթական ուսուցմանը` 4 մլրդ 774.5 մլն դրամ: ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերն աճել են 35.3 մլն դրամով կամ 0,7 տոկոսով:

Մանկավարժական 1396.9 դրույքների (ներառյալ զինղեկների, ֆիզղեկների և մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչների դրույքները) միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, կկազմի 136.9 հազ. դրամ, 114.5 վարչական դրույքներինը` 195.1 հազ. դրամ (2012 թվականին նշված կատեգորիաների աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձերը կազմել են, համապատասխանաբար` 114.7 և 170.3 հազար դրամ):
• «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն» դասին` 2558.8 մլն դրամ, որը ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճել է 356.1 մլն դրամով կամ 16,2 տոկոսով` պայմանավորված սովորողների թվաքանակի 1144-ով ավելացմամբ: Մանկավարժական 933.4 դրույքների (ներառյալ զինղեկների, ֆիզղեկների և մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչների դրույքները) միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, կկազմի 125.5 հազ. դրամ, 66.5 վարչական դրույքներինը` 182.4 հազ. դրամ (2012 թվականին նշված կատեգորիաների աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձերը կազմել են, համապատասխանաբար` 104.8 և 157.6
հազար դրամ),
• «Միջին մասնագիտական կրթություն» դասին` 3մլրդ 812.4 մլն դրամ: Աճը՝ ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, կազմում է 449.1 մլն դրամ կամ 13,4 տոկոս` պայմանավորված սովորողների թվաքանակի 1464-ով ավելացմամբ:
Մանկավարժական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 75.1 հազ. դրամ, վարչական անձնակազմինը` 72.2 հազ. դրամ (2012 թվականին նշված կատեգորիաների աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձերը կազմել են, համապատասխանաբար` 63.1 և 58.8 հազար դրամ),
• բարձրագույն կրթությանը` 7 մլրդ 817.5 մլն դրամ, որը ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճել է 91.8 մլն դրամով կամ 1,2 տոկոսով,
• «Արտադպրոցական դաստիարակություն» դասին` 2 մլրդ 726.2 մլն դրամ, որը ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճել է 208.6 մլն դրամով կամ 8,3 %:
Մանկավարժական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 68.4 հազ. դրամ, վարչական անձնակազմինը` 77.0 հազ. դրամ (2012 թվականին նշված կատեգորիաների աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձերը կազմել են, համապատասխանաբար` 51.9 և 62.9 հազար դրամ.
• «Լրացուցիչ կրթություն» դասին` 1 մլրդ 126.3 մլն դրամ, որը, ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ՝ աճել է 82.6 մլն դրամով կամ 7.9 տոկոսով:
Բացի այս, ոլորտում շարունակվելու է իրականացվել Կրթության որակի և համապատասխանության երկրորդ (Համաշխարհային բանկ) վարկային ծրագիրը: Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ծրագրված է 4 մլրդ 6,8 մլն դրամ:

Նախորդ հոդվածը‘«Օրինաց երկիր» կուսակցության համագումարը կանցկացվի դեկտեմբերի 22-ին’
Հաջորդ հոդվածը‘Գիտական աստիճանների համար հավելավճարները կավելանան 21 մլն դրամով ‘