‘2013-ի լավագույն ալբոմները’

1564

Հեղինակավոր Pitchfork երաժշտական քննադատական ինտերնետային կայքը հրապարակել է տարվա 50 լավագույն ձայնասկավառակների ցանկը: Տեսնենք, թե ինչպիսի տեսք ունի առաջին 10-յակը. առանձնացնենք նաև տարվա մի քանի այլ կարևոր ալբոմներ:

Նախ՝ անդրադառնանք մի քանի «մոնումենտալ» արտիստների և խմբերի: Տարվա սկզբին իր վերադարձի մասին հայտարարեց Ջասթին Թիմբերլեյքը, ով նախ թողարկեց The 20/20 Experience ալբոմը, իսկ հետո նաև նրա երկրորդ մասը՝ The 20/20 Experience 2-ը: Քննադատները Թիմբերլեյքի աշխատանքներում առանձնացրին նրա՝ որպես արտիստ հասունությունը,եւ այն, որ հիթային և նորաոճ արտիստից Ջասթինը վերածվել է մեկի ով կարողանում է հավասար բարձր մակարդակի ալբոմներ ձայնագրել: Բայց միևնույն է՝ շատերը շարունակեցին պնդել, որ նա այդպես էլ իր ուրույն ոճը չի ստեղծում եւ շարունակում է կառած մնալ Timbaland-ի մտքերից:

18 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ թողարկեցին նաև Black Sabbath խմբի անդամները: Բազմաթիվ քննադատներ «13» անվանումը ստացած ալբոմը համարեցին հրաշալի և սկսեցին Օզբորնի խմբին համեմատել Pink Floyd-ի հետ:

Իր՝ թվով 15-րդ ալբոմը թողարկեց նաև Փոլ Մքքարտնին. New-ն քննադատները համարեցին Մքքարտնիի կարիերայի լավագույն ալբոմներից մեկը:

Վերջին տարիներին շատ ավելի մեծ մասսայականություն վայելող ռեփում, բացի «մեծ խաղացողներ» Eminem-ից և Jay-Z-ից, իր առաջին ալբոմը թողարկեց Pusha T-ին՝ գրեթե յուրաքանչյուր երգում չմոռանալով սպիտակ թմրանյութերի մասին: Իսկ ահա «մեծ խաղացողներից» առաջինի ալբոմը շատերը համարեցին Դետրոյթցի սպիտակ տղայի կարիերայի լավագույն ձայնասկավառակներից մեկը (Eminem-ը Bad Guy-ում շարունակեց էպիկական Stan-ը, իսկ Rap God-ով հաստատեց, թե ով է իշխում մեյնսթրիմ ռեփում Biggie-ի և 2 Pac-ի մահվանից հետո), իսկ Jay-Z-ի մոտ տապալվեց կոնցեպտուալ ալբոմ թողարկելու փորձը: Իսկ հնչեղության առումով ամենայուրօրինակը թերեւս Ghsotface Killah-ի Twelve Reasons To Die ալբոմը, որի վերաբերյալ արտիստը հայտարարեց, որ ինքը ոգեշնչվել է Էննիո Մարիկոնեից և, իհարկե, RZA-ից:

Pitchfork-ի 10-յակում տեղ չգտած աշխատանքներից կարելի է առանձնացնել James Blake-ի Overgorwn-ը, (հատկապես RZA-ի հետ Take a Fall For Me-ն) և M.I.A.-ի Matangi-ի ալբոմը՝ հնդկուհուն հատուկ յուրօրինակ հնչեղությամբ:

Իր առաջին ձայնասկավառակը թողարկեց նաև Woodkid-ը, ով լայն տարածում գտավ, նախևառաջ, իր օրիգինալ տեսահոլովակների շնորհիվ: The Golden Age ալբոմը հնարավոր է՝ այդքան ամբողջական չէր և այնտեղ բացի արդեն վաղուց հայտնի Run Boy Run, Iron և I Love You ստեղծագործություններից, այդքան էլ հզոր երգեր չկային, բայց ալբոմը այն էր, ինչին սպասում էին արտիստի երկրպագուները:

Տպավորիչ էր նաև Beyonce-ի «երկնքից իջած» ալբոմը: Jay-Z-ի կինը որոշեց, որ նա կարող է ալբոմ թողարկել՝ առանց որևէ պրոմո արշավների, և չսխալվեց:

Լայն տարածում գտավ նաև Arctic Monkeys խումբը իրենց AM ալբոմի շնորհիվ, որտեղ կային մի քանի փայլուն երբեր, օրինակ՝ Do I Wanna Know?-ն:

10-րդ հորիզոնականում Pitchfork-ի ցուցակում հայտնվեց ինդի ռոք աճում հանդես եկող Arcade Fire խմբի Reflektor ալբոմը, որը միանշանակ՝ «փայլուն» ճանաչվեց գրեթե բոլոր երաժշտական քննադատների կողմից: 10-յակում տեղ գտավ նաև Daft Punk-ը, որին լսելը դարձավ «նորաոճ» լինելու նախապայման, բայց Random Access Memories-ը՝ բացի «նոր թմրանյութ» համարվող Get Lucky-ից, իրոք՝ հագեցած էր ուժեղ ստեղծագործություններով:

Pitchfork-ի 3-րդ հորիզոնականում հայտնվել է տարվա լավագույն հաուս ալբոմներից մեկը՝ Disclosure-ենց Settle-ը:

2-րդ հորիզոնականում Kanye West-ն է՝ իր էգոցենտրիկ Yeezus-ով: Ռեփերի կարիերան շատերի կարծիքով փակուղի էր մտել My Beautiful Dark Twisted Fantasy-ից հետո, որից հետո հիմնավորված հարց էր առաջանում «իսկ հետո՞»: West-ը օգնության կանչեց ամերիկացի ամենաազդեցիկ երաժշտական պրոդյուսերներից մեկին՝ Rick Rubin-ին, ով իր իսկ խոսքերով, փորձել ոչ թե ավելացնել իր մտքերը ալբոմի վրա, այլ մաքրել է այն «աղբից» և արդյունքում ստացել իր իսկ ձևակերբմամբ «մինիմալիստական անկատար ցնորված» աշխատանք: Kanye-ն ալբոմի թողարկումից հետո հայտարարեց, որ New Slave-ի 2-րդ մասը լավագույնն է ռեփի պատմության մեջ. հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է ասի օրինակ Jay Electronica-ն Exhibit C-ի մասին:

Pitchfork-ի կարծիքով, տարվա լավագույն ալբոմ ճանաչվեց Vampire Weekend խմբի Modern Vampires of the City-ն, որին տարվա լավագույնն էր ճանաչել նաև The Rolling Stones-ը:

Ահա, թե ինչ տեսք ունի Pitchfork-ի 10-յակը՝

1. Vampire Weekend — Modern Vampires of the City

2. Kanye West – Yeezus

3. Disclosure – Settle

4. My Bloody Valentine – mbv

5. Danny Brown- Old

6. Deafheaven – Sunbather

7. Daft Punk — Random Access Memories

8. Majical Cloudz – Impersonator

9. Savages — Silence Yourself

10. Arcade Fire — Reflektor

Նախորդ հոդվածը‘Վահան Հովհաննիսյանը նշանակվեց ԳԴՀ-ում դեսպան’
Հաջորդ հոդվածը‘Դավիթաշենում գազ ու լույս չկա’