‘2013 թվականին սիգի պաշարները Սևանում 50 անգամ ավելացել են’

863

2013  թվականին սիգի պաշարները Սևանա լճում ավելի քան 50 անգամ ացվելացել են: Ինչպես դեկտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում հաղորդել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, այս տարի սիգ ձկան պաշարները հասել են 300-320 տոննայի, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը եղել է ընդամենը 6-6,5 տոննա: Փորձագետի ասելով, նման ցուցանիշները կարելի է բացատրել մի քանի գործոնով: Այսպես, 2009-2011 թթ., երբ դիտվում էր սիգի պոպուլյացիայի կտրուկ նվազում, ափամերձ բնակավայրերի բնակիչների որոշակի տոկոսը թողեց ձկնորսությունը` որպես անշահութաբեր զբաղմունք: Սիգի պոպուլյացիայի վրա որսագողերի պրեսինգի նվազումը տվեց իր դրական արդյունքը: Եվս մեկ դրական գործոն էր կերային հիմքի ավելացումը: Արդյունքում, եթե 2012 թվականին ձկան ընդհանուր պաշարը լճում կազմել է 100-105 տոննա, ապա այս տարի`  արդեն` 400 տոննա:

Չնայած 2013 թվականին դիտվող դրական տեղաշարժին` Գաբրիելյանը նշել է, որ Սևանն առաջվա նման որսագողության դեմ պայքարի միջոցների խստացման կարիք ունի: Փորձագետը, մասնավորապես, նշել է, որ նույնիսկ դեկտեմբերի 5-25-ը, երբ գործում է լճում ձկնորսության լիակատար արգելք` ձվադրման շջանի առնչությամբ, վաճառքում առաջվա նման սիգ էր հանդիպում: 

Նախորդ հոդվածը‘Պատերազմի մասնակիցը Ադրբեջանում ինքնահրկիզման է դիմել’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը թաքուն «մեգա-ասուլիս» կտա ‘