‘2013 թվականի աշխարհի ամենացանկալի կանանց ցուցակը (ֆոտոշարք)’

1381

AskMen օնլայն-ամսագիրը հրապարակել է «աշխարհի ամենացանկալի 99 կանանց»՝թվով 12-րդ վարկանիշային ցուցակը: Կանադական ցանցային ամսագրի կազմակերպած քվեարկությանը մասնակցել 2,4 միլիոն մարդ: Դատելով քվեարկությանը նախորդած տեղեկատվությունից՝ հաշվի է առնվել մասնակիցների ոչ միայն արտաքին տեսքը, այլև խելքը, հավակնությունները, հմայքն ու սեքսուալությունը: Ամենաշատ ձայներն ստացել է դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը,որը հայտնի է «Քաղցած խաղեր» ֆիլմում իր դերակատարմամբ: Լավագույն հնգյակի մեջ են նաև դերասանուհի Միլա Կունիսը, թոփ-մոդել Քեյթ Ափթոնը, երգչուհի Ռիաննան և «մարդ-սարդի» ընկերուհի Էմմա Սթոունը: Նախորդ տարվա վարկանիշային ցուցակի առաջատար, կոլումբիացի մոդել Սոֆյա Վերգարան իջել է 12-րդ հորիզոնական, իսկ ցուցակում հայտնված կանանց 40 տոկոսն առաջին անգամ է ընդգրկվել այնտեղ: Քիմ Քարդաշյանը վարկանիշային աղյուսակի նախավերջին՝ 98-րդ հորիզոնականում է: Ցուցակում տեղ է գտել նաև Նադեժդա Տոլոկոննիկովան՝ սկանդալային Pussy Riot խմբից: 

Ցուցակում ընդգրկվել են նաև քաղաքական գործիչներ:Այս անգամ ներկայացված են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը: 

\"\"

Ջենիֆեր Լոուրենս

\"\"

Միլա Կունիս

\"\"

Քեյթ Ափթոն

\"\"

Ռիաննան

\"\"

Էմմա Սթոուն

Նախորդ հոդվածը‘«Կորինթիանսը» դուրս եկավ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննական ոստիկանությունը (Ֆոտոշարք)’