‘2013 թվականի դեկտեմբերին ոչ պարենային ապրանքների գները Հայաստանում մնացել են անփոփոխ’

811

Ոչ պարենային ապրանքների գները Հայաստանում 2013 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մնացել են նույն մակարդակի վրա, տարեկան աճը կազմել է 3,9 %, իսկ 2013 թվականի հունվար-դեկտեմբերին աճել են 3.5% (տարեկան աճը`4,6 %): Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը:

Ըստ աղբյուրի, 2013 թվականի դեկտեմբերին թանկացել են արվեստի գործերը`7.1%, գորգեր`2.8 %, ոսկերչական իրերը`1%, հագուստը և տրիկոտաժեղենը`0.5%, դեղորայքը` մանրագործվածքները և վառելիքը`0.3 %, լվացող միջոցները և կահույքը`0.2 %, խոհանոցային սպասքը և շինանյութերը`0.1%:

Միևնույն ժամանակ, 2013 թվականի դեկտեմբերին էժանացել են բենզինը և դիզելային վառելիքը`0,1 %, իսկ տարեկան կտրվածքով բենզինն էժանացել է 2,1%, դիզելային վառելիքը` 0.3%: 2013 թվականի հունվար-դեկտեմբերին տարեկան կտրվածքով բենզինը և դիզելային վառելիքն էժանացել են համապատասխանաբար` 0.5 % և 3%:

Հանրապետության հետազոտվող 4 քաղաքներում 2013 թվականի դեկտեմբերին ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.6 %: Վեցում իջել են 0.6 % — ից մինչև 0.1%, իսկ մեկում մնացել են անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները դեկտեմբերին նվազել են 0,1%:

Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2013 թվականի դեկտեմբերին գնաճը կազմել է 1.1% ( տարեկան գնաճը`5.6 %):

Նախորդ հոդվածը‘Վաղը կհոսանքազրկվեն Երևանի որոշ փողոցներ’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Չի բացառվում Թուրքիայի վարչապետի որդու առնչությունը կոռուպցիային’