‘2013 թվականի հունվար-հոկտեմբերին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 2730 հազ. տոննա բեռ’

702

2013 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 2730,0 հազ. տոննա բեռ, ինչը 5,1%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 

Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 390,4 հազար տոննա: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1002,4 հազար տոննա բեռ, տեղական հաղորդակցությունում՝  1337,2 հազար տոննա: Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 342,3 հազ. տոննա, ինչը 5,7% գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հաշվետու շրջանում արտահանվել է 39,0 հազ. տոննա, ինչը 17% պակաս է 2012 թվականի հոկտեմբերի համեմատ: Սակայն աճ է նկատվում ներմուծման և տեղական հաղորդակցությունում՝ հոկտեմբերին ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 150,5 հազ. տոննա բեռ (աճը՝ 4,1%), իսկ տեղականում՝ 152,8 հազ. տոննա (աճը՝ 15,7%): 

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Ինչպես ընդգծել է Վիկտոր Ռեբեցն, անհրաժեշտ է օպերատիվ համագորրծակցել և արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳՆ. Իրական առաջընթաց հնարավոր է միայն բանակցություններին ԼՂՀ անմիջական մասնակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու ՍՏՀԿ Երևանի նիստին’