‘2013 թ-ից եկամտահարկի հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով ներկայացումը պարտադիր է լինելու’

1462

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ սա վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ունեն վարձու աշխատողներ:

Նախարարի խոսքով, մինչև 2012թ. նոյեմբերի 1-ը պետական և համայնքային ենթակայության բոլոր կազմակերպություններն ու հիմնարկները, որոնք ներկայացնում են հաշվետվություն հարկային մարմիններ, պետք է ստանան նույնականացման քարտեր և էլեկտրոնային ստորագրություններ:

«Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք մինչև նոյեմբերի 30-ը կստանան էլեկտրոնային ստորագրություն, 2013թ. էլեկտրոնային ստորագրության սպասարկման համար չեն վճարի. դա կարվի պետբյուջեի հաշվին»,- ասել է նա:

Արտեմ Ասատրյանը հավելել է, որ նույնականացման քարտն արժե 3 հազար դրամ, էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը՝ նույնպես 3 հազար դրամ: Նախարարը պարզաբանել է, որ նույնականացման քարտեր ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, իսկ էլեկտրոնային ստորագրությունը տրամադրում է կառավարության կողմից ստեղծված «Էկենգ» ընկերությունը, այս մասին հաղորդում է Մեդիամաքս-ը:

Լուսանկարը՝ Photolure

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի գործով» դատավարության ուղիղ հեռարձակում դատարանից’
Հաջորդ հոդվածը‘Հացադուլավոր. ես ստեղծել եմ հավերժական շարժիչ (ֆոտո)’