‘2013-ի «լավագույն» հակագովազդները’

1243

Գոռոզություն, անճաշակություն, զզվելի և տափակ՝ սրանք բառեր են, որոնք կարող են բնորոշել 2013-ի ընթացքում տեղ գտած «լավագույն» հակագովազդները: Ստորև բերված մարկետինգային քայլերը կարելի է համարել հստակ օրինակներ, թե ինչպես չմտածված հնարքներն ու բացթողումները կարող են ամբողջովին տապալել  խոշոր ընկերությունների՝ տարիների կատարած աշխատանքը:

 

 

 

 

5. Kentucky Fried Chicken (KFC) սննդի արագ պատրաստման ընկերությանը այս դեպքից հետո բրիտանական մամուլում սկսեցին անվանել Kentucky Fried Brain: Ընկերության համար նախորդ տարին ձախողվեց Լունգ անունով բրիտանացի մի ուսանողի կատարած լուսանկարի հետևանքով, ով պարզապես չէր հավանել սննդի հոտը և մինչ   համտեսելը որոշել էր բացել կոտլետը և նկարել այն: Երիտասարդը լուսանկարը տեղադրել էր համացանցում և դեպքի մասին պատմել զանգվածային լրատվամիջոցներին: Շատերին է՛լ ավելի զայրացրեց KFC ըներության տարածած հայտարարությունը, որում նշված էր հետևյալը. «Թեպետ մենք հետ չենք ստացել արտադրանքը, սակայն համացանցում հայտնված լուսանկարի վերաբերյալ կարող ենք ասել, որ այնտեղ ոչ թե ուղեղ է, ինչպես թվացել էր պարոն Լունգին, այլ հավի երիկամն է, որը պարզապես մոռացել էին հեռացնել պատրաստման ընթացքում: Մենք ցավում ենք, որ պարոն Լունգը ստիպված էր անցնել այս ամենի միջով, բայց իրականում այն ոչ մի առողջական վնաս նրան չէր կարող պատճառել»:

4. The Coca Cola Company-ին պատկանող էներգետիկ ըմպելիքների Vitaminwater բրենդում որոշեցին նորարարություն մտցնել: Նորարարները փորձեցին խաղարկել կանադական երկլեզվության թեման՝ ըմպելիքի փականների տակ խառնելով անգլերեն և ֆրանսերեն բառեր: Արդյունքում՝ սպառողներից մի երիտասարդ կնոջ բաժին էին հասել You Retard (Դու բութ ես) բառերը: Ինչպես հետագայում պարզվեց, աղջկա քույրը տառապում էր ուղեղային կաթվածից:

3. Red Bull ընկերությունը որոշեց, որ 101 տարին բավարար է, և արդեն «Տիտանիկի» վերաբերյալ կատակները թույլատրելի են: Անիմացիոն տեսահոլովակի վերաբերյալ հնչեցին նաև ոչ այնքան բացասական կարծիքներ, բայց իրար խառնել էներգետիկ ըմպելիքն ու ողբերգությունը, միևնույն է, այդքան էլ լավ գաղափար չէր:

2. J.C. Penney-ի ընկերությունում, ինչպես պարզվեց, նոր մտքերի հետ կապված խնդիրներ չունեն: Նրանք որոշեցին ցուցապաստառի վրա պատկերել թեյնիկ, որը չափազանց նման էր Հիտլերին: Ընկերությունից, իհարկե, մի քանի բացատրություններ հնչեցրին, բայց նրանք չկարողացան փրկել պաստառը, որի վրա գրված էր՝ «Զանգեր և սուլիչներ, որին դու արժանի ես»:

1. Fitness SF ընկերությունը ժլատություն դրսևորեց և որոշեց, որ իրենց համար պատրաստվող կայքի դիզայներին կարելի է երկար ժամանակ չվճարել: Արդյունքում՝ վեբ-դիզայները որոշեց «նվեր» մատուցել Fitness SF-ին և կայքի փոխարեն՝ նամակ ուղարկել կայքի այցելուներին ու պատմել նրանց Fitness SF-ի աշխատակիցների «ազնվության և պարկեշտության» մասին: Նման խայտառակության ընկերությունը կարող է և չդիմանալ:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի «պաշտպանությանը» լրագրողներին խոչընդոտում էր ՀՀԿ Երիտխորհրդի անդամը. Փաստեր ‘
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունները անհապաղ պետք է բացատրություններ տան Մոսկվայում իրենց անպատասխանատու կեցվածքի համար ‘