‘2014 թ. ՀՀ–ում շնչառական հիվանդություններից մահացել է 1823 մարդ’

981

2014 թվականին Հայաստանում, հաճախակի են դարձել շնչառական հիվանդությունների հետ կապված մահացության դեպքերը: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը, այս հիվանդությունների հետևանքով մահացության դեպքերն աճել են 10.8%, կազմելով 1823, կամ անցյալ տարի գրանցված մահացության դեպքերի 6.5%:

Մահացությունների թիվը սրտանոթային հիվանդություններից կազմել է մահացության դեպքերի 48,3%-ը, տարեկան աճը` 3,9%, կազմելով 13 հազ. 466:

Մահացության դեպքերը քաղցկեղից կազմել են 5741, տարեկան աճը` 2.7%, (մահացության դեպքերի 20.6%-ը):

Մարսողական համակարգի հիվանդություններից մահացել է 1657 մարդ (6%-ը), տարեկան աճը`1,7%:

Աճել են նաև վարակիչ և մակաբուծային հիվանդությունների` 1.6%, մինչև 253 կամ մահվան դեպքերի 0,9%-ը:

Ըստ վիճակագիրների, դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից մահվան դեպքերը կազմել են 1246, տարեկան կտրվածքով նվազելով` 2.7%, կազմելով մահվան դեպքերի 4,5%-ը:

 

Միևնույն ժամանակ, 2014 թվականին ծնված երեխաների մահացության թիվը կազմել է` 751, տարեկան աճը` 5.6%, 100 բնակչի կտրվածքով կազմելով 17.1 պրոմիլե, 2013 թվականի 16.7 պրոմիլեի փոխարեն:

Իսկ մանկական մահացության մակարդակը (մինչև 4 տարեկան, 1000 նորածնի կտրվածքով) հաշվետու ժամանակահատվածում կազմել է 10,2 պրոմիլե (2013-ի 11 պրոմիլեի փոխարեն): 2014 թվականին Հայաստանում մահացել է 409 երեխա (մինչև 4 տարեկան, 2013-ի` 460-ի փոխարեն: Դրանցից 375-ը ամ 85.4%-ը մահացել է 0-1 տարեկան հասակում (2013-ի 407-ի փոխարեն), իսկ մահացության 260 դեպք, կապված է եղել նախածննաբերական բարդությունների և նորածինների բնածին արատների հետ (2013-ի 280-ի փոխարեն): Հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական բարդությունների հետ կապվբած մահերի թիվը կազմել է` 8 դեպք, իսկ մայրական մահացության գործակիցը (100 հազ.նորածնի կտրվածքով) կազմել է 18.5 պրոմիլե:

Հիշեցնենք, որ անցյալ տարի մահացել է 27 հազար 872 մարդ, 2013-ի 22 հազար 152-ի փոխարեն, այսինքն, մահացությունն աճել է 2.5%: Իսկ մահացության գործակիցը երկրում կազմել է 9.2 պրոմիլե, 2013-ի 9 պրոմիլեի փոխարեն:

2014 թվականին Հայաստանում ծնվել է 43 հազար 183 երեխա, 2013-ի 41 հազ. 790-ի համեմատ, այսինքն, ծնելիությունը երկրում աճել է 3.4%: Ծնելիության գործակիցը 1000 բնակչի կտրվածքով նախորդ տարի կազմել է 14. պրոմիլե, 2013-ի 13.8 պրոմիլերի փոխարեն:

Հայաստանի բնակչությունը 2015 թվականի հունվարի 1-ին կազմել է 3 մլն.10 հազ. 600 մարդ, տարեկան կտրվածքով նվազելով 0.2%:

Նախորդ հոդվածը‘Լավրովն արձագանքել է Օբամայի խոսքերին՝ ԱՄՆ դերակատարության վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիան հրաժարվել է Ուկրաինային զենք մատակարարելուց ‘