‘Լավրովն արձագանքել է Օբամայի խոսքերին՝ ԱՄՆ դերակատարության վերաբերյալ’

1248

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ուկրաինայում իշխանափոխության հարցում Վաշինգտոնի դերակատարության վերաբերյալ Բարաք Օբամայի արտահայտություններին, հայտարարել է, թե դրանք վկայում են, որ Միացյալ Նահանգները մասնակցել է հակակառավարական հեղաշրջմանը: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձևաչափով Պեկինում անցկացված հանդիպումից հետո՝ մամլո ասուլիսում:

Ռուսաստանի արտգործնախարարի կարծիքով՝ Օբամայի ռազմաշունչ հռետորաբանությունը վկայում է նաև, որ ԱՄՆ-ը հետագայում էլ անվերապահորեն կպաշտպանի Դոնբասի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու՝ Կիևի որոշումը: «Մինչդեռ մենք միշտ հանդես ենք եկել կողմերի միջև քաղաքական երկխոսություն հաստատելու դիրքերից, նման երկխոսության անհրաժեշտության գիտակցությունը հասունանում է նաև մեր գործընկերների շրջանում, այդ թվում՝ Եվրոպայում»,- ըստ ТАСС-ի փոխանցման՝ ասել է Լավրովը:

Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Միացյալ Նահանգները «միջնորդ է հանդիսացել Ուկրաինայում իշխանափոխության հարցում»:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալողներին. Վարչապետի բիզնեսների մասին խոսք չի եղել’
Հաջորդ հոդվածը‘2014 թ. ՀՀ–ում շնչառական հիվանդություններից մահացել է 1823 մարդ’