‘2015 թ. ՌԴ մուտք գործելը հնարավոր կլինի միայն արտասահմանյան անձնագրի առկայության դեպքում ‘

636

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2015թ. առաջին կեսից ՌԴ մուտք գործելը հնարավոր կլինի միայն արտասահմանյան անձնագրի առկայության դեպքում: Պուտինը նման որոշումը բացատրել է նրանով, որ ԱՊՀ բոլոր երկրներն արդեն բավական ճանապարհ են անցել՝ որպես պետություն կայանալու համար, և հարկավոր է խստացնել անօրինական միգրացիայի դեպքում նախատեսվող պատիժը, ինչպես նաև արտագաղթի հաշվառման և վերահսկողության միջոցները:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը կոչ է արել «հարևան երկրների համար բարդություններ չառաջացնելու նպատակով ԱՊՀ երկրներին ֆինանսական և տեխնիկական օգնություն մատուցելու նոր մեխանիզմներ մշակել»:

Պուտինի խոսքերով՝ Միացյալ տնտեսական գոտու և Մաքսային միության շրջանակներում (այդ միավորումների մեջ են մտնում Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը) ուժի մեջ են լինելու ՌԴ սահմանի հատման և ՌԴ տարածքում գտնվելու պարզեցված կանոնները:

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Քննարկումների արդյունքը կներկայացվի մոտ օրերս’
Հաջորդ հոդվածը‘«Մալագայի» ֆուտբոլիստները վերջապես աշխատավարձ են ստացել’