‘2016 թ. Շախմատի Օլիմպիադան կհյուրնկալի Բաքուն’

931

Ինչպես տեղեկացնում է FIDE-ի պաշտոնական կայքը, այսօր որոշում է կայացվել, որ աշխարհի 2015 թվականի առաջնությունը և 2016 թվականի Օլիմպիադան կանցկացվեմ Բաքվում:

Ինչպես նշում է sportarmenia.com կայքը՝ վկայակոչելով Azerisport-ը, FIDE -ի գործկոմը քվեարկել է Բաքվի թեկնածության օգտին այն բանից հետո, երբ ստացել է իշխանությունների երաշխիքներն առ այն, որ հայերը ոչ մի խնդիր չեն ունենա այդ երկրում։

Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի ղեկավար Սմբատ Լպուտյանն ասել է, որ հայերը չեն մեկնի Բաքու, եթե Օլիմպիադան անցկացվի այդ քաղաքում։ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն այսօր հայտարարել է, որ Բաքուն ներկայացրել է ամենալավ հայտը, այդ պատճառով ընտրությունն արվել է հենց այդ քաղաքի օգտին։

Նախորդ հոդվածը‘Երևանի Պետական կրկեսի շենքը պայթեցվեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սեսկ Ֆաբրեգաս. Արդյոք ճի՞շտ էր վերադարձը տուն ‘