21-ամյա Իգա Շվյոնտեկը նվաճեց 12-րդ տիտղոսը

215

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց 12-րդ տիտղոսը կարիերայում։

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված WTA-500 մրցաշարի եզրափակիչում 21-ամյա լեհ թենիսիստուհին 6:3, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 10 րոպե։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 780 հազար դոլար էր։

Նախորդ հոդվածըԲուենոս Այրես․ Ալկարասը եզրափակիչում է եւ կմրցի Նորիի հետ
Հաջորդ հոդվածըWhoScored. Մխիթարյանը՝ Ուդինեզեի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ