Բուենոս Այրես․ Ալկարասը եզրափակիչում է եւ կմրցի Նորիի հետ

219

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացվող ATP-250 մրցաշարի եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց հայրենակցի՝ Բերնաբե Սապատա-Միրալիեսի հետ։ 1 ժամ եւ 17 րոպե տեւած պայքարում Ալկարասն առավելության հասավ 6:2, 6:2 հաշվով։

Եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի բրիտանացի Քեմերոն Նորին, որը կիսաեզրափակիչում 7:6 (7:5), 6:4 հաշվով պարտության է մատնել պերուացի Խուան Պաբլո Վարիլյաս Պատինո-Սամուդիոյին։

Բուենոս Այրեսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 626 հազար դոլար է։

Նախորդ հոդվածըWR Chess Masters․ Արոնյանը հաղթեց Աբդուսատորովին եւ միանձնյա առաջատարն է
Հաջորդ հոդվածը21-ամյա Իգա Շվյոնտեկը նվաճեց 12-րդ տիտղոսը